ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Նիկոլ Փաշինայի որդու վերաբերյալ հրապարակմանը:

««Հրապարակը» հերթական անգամ, ամեն ինչ տակն ու վրա անելով, խաղում է մարդկանց ճակատագրերի հետ: «ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ Է ՈՒՆԵՑԵԼ...» վերնագրով նյութը, իհարկե մեծ դիտումներ կապահովի կայքին, սակայն որևէ աղերս չունի իրականության հետ:

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ: Եթե ձեր եղբայրներին կամ ծառայած ընկերներին հարցնեք, ապա նրանք էլ կփաստեն, որ նման խոսակցությունները բնորոշ են բոլոր կոլեկտիվներին ու կառույցներին, բոլոր նորակոչիկները ունենում են տարբեր ադապտացիոն խնդիրներ և ժամանակ, որոնք հարթվում են հրամանատարության գրագետ աշխատանքի շնորհիվ:

Այդ ամենը «Հրապարակը» ներկայացրել է կոպտագույն սխալներով ու անթույլատրելի որակումներով: Սակայն սա դեռ ամենը չէ: 

Չճշտված տեղեկությունները ներկայացնել այնպես, որ զինծառայողի անձնական արժանապատվությունն ու արժեհամակարգը ոտնահարել՝ վտանգի տակ դնելով միաժամանակ մի քանի զինծառայողների, կարող է միայն որևէ պատասխանատվություն չունեցողը, կամ զինվորական համազգեստը չհարգողը: Զինվորը բանակն է իսկ բանակը ազգն է: Հետևությունները թողնում եմ ընթերցողիս․․․

Հ.Գ. եթե վաղը մեծ տառերով վերնագիր դնեք ու ինձ թիրախավորեք, հիշեք, ես ձեզանից այլ բան չեմ սպասում: Սակայն զինվորների կյանք ուղղակի խնդրում եմ մի մտեք, այնտեղ շատ նուրբ հարցեր կան»: