Քիչ առաջ իր ամառանոցում ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի կարևորագույն վկաներից էր:
Հայկ Հարությունյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։
ՀՀ Քննչական կոմիտեից հայնտնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ստորև ներկայացնում ենք Հայկ Հարությունյանի կենսագրությունը:
1974 - 1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1976 - 1981 թթ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՄ բարձրագույն դպրոցը «իրավագիտություն» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
1981 - 1991 թթ. - ՆԳՄ օպերատիվ-ռեժիմային բաժնի քննիչ, օպերլիազոր, բաժնի պետ։
1991 - 1992 թթ. - թիվ 1 քննչական բաժանմունքի պետի օպերատիվ գծով տեղակալ. թիվ 18/2 ուղղիչ-աշխատանքային հիմնարկության պետ։
1992 - 1994 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1994 - 1996 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
1994 - 2008 թթ. - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։
1996 - 1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։
1999 թ. ապրիլ-հոկտեմբեր - ՀՀ Ներքին զորքերի հրամանատար-Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1999 - 2003 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարար։
2003 - 2008 թթ. - ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ։
2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից[1]:
2008 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։