ArmDaily.am-ին հայտնի է դարձել, թե ով է եղել Հայկ Հարությունյանի հետ նրա Բջնիի առանձնատանը, երբ վերջինս ինքնասպան է եղել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նախկին ոստիկանապետի հետ եղել է իր վաղեմի մտերիմը՝ ոստիկանության համակարգի մի նախկին պաշտոնյա։

Ասում են, թե Հարությունյանը վերջին շրջանում իր նման չէր, շատ ինքնամփոփ էր դարձել, ալկոհոլ էր շատ օգտագործում։ Դեպքի օրը եւս Հարությունյանը սթափ չի եղել, նրա տանը գտնվող անձը հանկարծ ձայն է լսել, գնացել, տեսել է՝ Հարությունյանը նստած է բազմոցին, գլխից արյուն է գալիս։