Քննարկվում է՝ արդյո՞ք գերագույն գլխավոր հրամանատար է վարչապետը, թե՞ ոչ: Գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրութան մեջ նշվել է՝ արդյոք կա գերագույն գլխավոր հրամանատար, թե ոչ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքը կարծում է՝ Սահմանադրությունը կարևոր խնդիրներ ունի իրականության հետ:

Դիտարկմանը, թե Սահմանադրության համաձայն՝ պատերազմական վիճակներում վարչապետն է համարվելու գերագույն գլխավոր հրամանատար, Գրիգորյանը պատասխանեց.

«Ես կարող եմ հարց տալ. Հայաստանը հիմա պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ»:

Դիտարկմանը, որ փաստացի պատերազմական վիճակը շարունակվում է, ԱԽ քարտուղարն ասաց.

«Փաստացի բոլորս էլ գիտենք, բայց դա շատ կարևոր է, չէ՞: Ես հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, բայց ֆիքսվել է մի բան, որն իրականության հետ խնդիրներ ունի»: