Սեպտեմբերի 26-ին, ժամը 18։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տաթև Պ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. առկա է յուղի արտահոսք։
Փրկարարները Տաթև Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։