ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 4-ին' ժամը 01.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգմանքներում «Nissan March» մակնիշի 34 DU 342 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ ' Զ. Ի. ծնված 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական լարերի սյանը:

 

Ավտոմեքենայի ուղևոր Ա. Խ.-ը (1985թ. ծնվ.) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ' հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: