Հուլիսի 9-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի շրջադարձի մոտակայքում (Հեռուստաաշտարակի մոտակայք) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Mersedes E-124 մակնիշի 35 AD 976 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է Դավիթ Բեկի և Սարի Թաղի 21 փողոցների (Հեռուստաաշտարակի մոտակայք) շրջանաձև խաչմերուկի կենտրոնում գտնվող արգելապատնեշին:

 

Փրկարարները տուժած ուղևորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա (տեղափոխվել է Էրեբունի ԲԿ), փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: