Փրկարարական ծառայություն մայիսի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դ եպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Toyota Vitz» մակնիշի (վարորդ՝ 1984 թվականին ծնված Զ. Կ.), «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ 1984 թվականին ծնված Ս. Հ.) և «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ 1982 թվականին ծնված Ա. Ղ.) ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 2011 թվականին և 2014 թվականին ծնված երեխաները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև «Արաբկիր» ԲԿ:

 

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1976 թվականին ծնված Հ. Գ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

Բժիշկները Զ. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն, երեխաներինը՝ բավարար, իսկ Հ. Գ.-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս է գրվել: