Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «BMW 318», «Opel Astra G», «Opel Corsa», «ՎԱԶ-2101» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1996 թ.) և «Toyota Camry» մակնիշերի ավտոմեքենաները:Մինչ փրկարարների՝ կանչի վայր հանելը, «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մ. Ս.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել է «Արաբկիր» ԲԿ, որտեղից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: