Մարտի 21-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Մինչ կժամանեին ոստիկաններն ու քննիչները, պարեկները պարզել են, որ մահացածը, որը տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է, կանգնել կամրջի վրա, դուրս եկել ավտոմեքենայից և իրեն ցած է նետել կամրջից։ Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։