Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում բախվել են՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 22-ամյա Տիգրան Ավդալյանի վարած «Lexus» մակնիշի 22 ՍՕ 155 համարանիշի, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Օհանյանի վարած «Volkswagen Passat» մակնիշի 09 ՍՏ 364 համարանիշի և Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ, 30-ամյա Տիգրան Գավուրմազյանի վարած «Toyota Corolla» մակնիշի 001 NA 50 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Վահագն Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Տ. Գավուրմազյանը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում՝ որպես տնտեսական բաժնի պետ:
Ամբողջական ֆոտոշարքը՝ shamshyan.com-ում: