Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ սգո սրահներից մեկի դիմաց, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկռշում հաշվառված թիվ 4 երթուղին սպասարկող MAN ավտոբուսը, Opel Zafira-ն, Opel Corsa-ն, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Ականատեսներից մեկը նկարագրել է վթարը՝ նշելով, որ ուղեւորներով լի HIGER ավտոբուսը կորցրել է արգելակումը և մի քանի 100 մետր անկանոն իջնելուց հետո հարվածել է 2 մեքենայի և վերջում մխրճվել opel-ի մեջ, որն էլ իներցիայով մտել բեռնատարի տակ։