Ապրիլի 2-ին' ժամը 12.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում' գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի 257 US 29 պետհամարանիշով ավտոկռունկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը' 1966 թ. ծնված Գ. Ս., տեղում մահացել է: