Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռոս Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, մարտի 11-ին' ժամը 01.14-ին, ավտոմեքենան բախվել է բենզինի լցավորման սարքին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքերում «Սիտրոեն C5» մակնիշի 10 ՕK 707 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզինի լցավորման սարքին, ինչի հետևանքով ավտոմեքենայից և սարքից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ն (ծնվ.1994թ.) հոսպիտալացվել է «Էրեբունու» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, կատարել վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: