ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Բաղրամյան 26-ում ներկայացնում են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը ներկայացնում ենք երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները»,- գրել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կմասնակցի հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը: