Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվել է համայնքապետի ընտրություններում: Այդ մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Քվեարկությանը մասնակցել է 975 քաղաքացի, անվավաեր քվեաթերթիկների թիվը 17-ն է:
Նախկին համայնքապետը հավաքել է 436 ձայն, մյուս թեկնածուն' Սամվել Աղաջանյանը, որն ընտրվել է համայնքապետ, ստացել է 522 ձայն:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը համայնքի ղեկավար էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2019-ի ապրիլի 13-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել գյուղում լարված մթնոլորտի պատճառով: