Ոստիկանության ծառայողները Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Արևածագ գյուղում յուրացման դեպք են բացահայտել:
Քննությամբ պարզվել է, որ Արևածագ գյուղի համայնքի նախկին ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, պետության շահերին հակառակ օգտագործելով պաշտոնական դիրքը, շահադիտական նպատակներով որպես Արևածագ համայնքի ղեկավարի օգնական է ձևակերպել մի քաղաքացու' շուրջ մեկ տարի ձևական աշխատանքային պայմանագրով աշխատող, բայց իրականում աշխատանքի չհաճախող անձի' պետությանը պատճառելով էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: