Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսելու հստակ դիտարկումներ, բնորոշումներ և փաստեր, թե որ դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել և որ դեպքում՝ կարգապահական խախտում թույլ տվել, «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
Նա կարծիք է հայտնել, որ իր լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն։
Հրայր Թովմասյանը միաժամանակ նշել է, որ իր կյանքում երբեք ձեռքով չի բարևել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ մեկտեղ նույն սենյակում չի գտնվել։
«ՍԴ-ն մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը», - ասել է նա։
Թովմասյանի հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր՝ 21։05-ին, «Արմնյուզ» հեռուստաալիքով: