«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, որոնք գտնվում էին հետախուզման մեջ, օրերս ներկայացել են վարույթն իրականացնող մարմին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com–ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։