ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի փակ և գաղտնի քվեարկությունը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը կողմ էին՝ 98 պատգամավոր, դեմ՝ 1։