ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միանում են «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը:
«Սիրելի՛ քաղաքացիներ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին»,- գրել է նա: