Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Տարաքծային կառավարման և զարգացման նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
Նա նշեց, որ իրենք սահմանված կարգով դիմումը կներկայացնեն վարչապետի աշխատակազմ:
Նշենք, որ մարզպետերին նշանակում եւ ազատում է ՀՀ վարչապետը։