«Ես կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը' անդրադառնալով գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցություններին:

Անդրադառնալով ռուս գործընկերների համար Իրանի հետ համագործակցությունը քաղաքական խնդիր համարելուն՝ նա նկատեց. «Ես կարծում եմ, որ պետք չէ այդ հարցը քաղաքականացնել, նման խնդիր չկա, ի վերջո տարածաշրջանում պետք է լինի էներգետիկ համակարգերի որոշակի գործառնական ինտեգրացիա, և այդ շրջանակում համագործակցությունը, կարծում եմ, որ լրիվ բնականոն է»,-ասաց նա: