Իտալիայի Սիցիլիա կղզու արեւելյան ափին գտնվող Էտնա հրաբխի ակտիվության նոր ուժգնացում են հոկտեմբերի 11-ին գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները:

Ingv-ի հատուկ հեռուստախցիկները, որոնք տեղադրված են Էտնայի հյուսիսարեւելյան լանջի վերին մասում, հրաբխի ժայթքում են գրանցել ժամը մոտավորապես 06:30-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին): Այս անգամ այն բնութագրվել Է ոչ մեծ պայթյուններով եւ հրաբխային մոխրի հզոր արտանետմամբ: Մոխրագույն ծխի սյունն այժմ լավ երեւում Է Էտնայի վրա:

Ingv սիցիլիական կենտրոնի հրաբխագետներն իրադրությունը գնահատում են որպես հարաբերականորեն հանգիստ: Այնուամենայնիվ, հրաբխային մոխրի արտանետումը հանգեցրել Է Կատանիա քաղաքի օդային տարածության մասնակի փակման անհրաժեշտության:

Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը հրապարակել Է կարգադրություն, որի համաձայն, մեկ ժամում ընդունվելու Է միայն չորս ավիաչվերթ: Օդանավակայանից ինքնաթիռների մեկնումը չի սահմանափակվել եւ իրականացվելու Է չվացուցակի համաձայն, սակայն ստեղծված իրադրության պայմաններում շատ հավանական են չվերթերի ուշացումները: Էտնան ամենաբարձր գործող հրաբուխն Է Եվրոպայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: