ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների և սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»,- գրել է Արայիկ Հարությունյանը: