«Ես այցելել եմ հազարավոր բանտարկյալների և կալանավորված անձանց, ես բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց ես երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու և այսօր էլ չունեմ։ Նաիրի Հունանյանը ինձ համար դահիճ է, դահիճների պարագլուխ, ես վստահ եմ, որ նրա խնդրանքը չի բավարարվի, որովհետև խնդրանքի բավարարման համատեքստում նաև քննարկման առարկա է նույն հանրության պատրաստ լինելը նման մարդուն հասարակություն ընդունելը»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և համոզմունք հայտնեց, որ նման բան տեղի չի ունենա։

Նա նշեց, որ 12 տարի հնարավորություն է ունեցել հանդիպելու Հունանյանին, սակայն չի հանդիպել։ «Ես չէ, որ Նաիրի Հունանյանին պետք է հարցաքննեմ, որ լույս սփռեմ կամ չսփռեմ, կան համապատասխան մարմիններ, եթե նոր երևան եկած հանգամանք լինի, կարող է գործը վերաբացվել»,-ասաց նա։