Եվրասիական տնտեսական միությունը սկսելու է աշխատանքը՝ միության անդամ պետությունների միջև հեռախոսազանգերի ռոումինգը հանելու ուղղությամբ։ Դրանից հետո Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ այլ ուղղություններով զանգերը կլինեն սովորական սակագների սահմաններում։

 

ԵԱՏՄ եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հայտնել է, որ իրենց առջև նման խնդիր է դրված։ Ըստ նրա՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հարցը և առաջարկներ կներկայացնի այդ ուղղությամբ։

Մինչ այդ ռոումինգի վերացման մասին առաջարկը արել էր Ղազախստանի վարչապետը։ Նա հայտարարել էր, որ դա քաղաքացիներին թույլ կտա տեսանելի արդյունք արձանագրել ԵԱՏՄ գործունեությունից։