ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հույս ունի, որ Հայաստանը կկարողանա կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև:

 

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարեն Նազարյանը հիշեցրեց ՀՀ Նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ցանկանում է կամուրջ դառնալ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև: «Հայաստանի Հանրապետությա ն Նախագահի այդ հայտարարությունը ընկած է Եվրամիության հետ մեր հարաբերությունների հիմքում: Մենք պահպանում ենք այդ մտադրությունը և հույս ունենք, որ կկարողանանք այն կյանքի կոչել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նազարյանը:

 

 

Կարեն Նազարյանն ընդգծեց, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կամուրջ դառնալու հնարավորություններ Հայաստանն ունի, որոնց մասին շատ է խոսվել: Նա հավաստիացրեց, որ դա Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է, և ՀՀ իշխանություններն ակտիվորեն աշխատում են դրան հասնելու համար: