ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:
Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Թվիթեր»-ի միկրոբլոգը:
Նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումն ու պատմական քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին: