Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Royal Fresh խանութի սեփականատիրոջ և հանցավոր խմբավորման միջև: Los Angeles Times-ի փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ խմբավորումը, որի անդամները հիմնականում ազգությամբ հայ են եղել, գործարարից 100 հազար դոլար են շորթել՝ նրա խանութի վրա գրելով «վճարիր փողերը»:

Այն բանից հետո, երբ խանութի աշխատողները հեռացրել են գրությունը, խմբավորումն առավոտյան ժամը 8-ին կրկին եկել է խանութի մոտ, բայց այդ անգամ նրանց զենքով դիմավորել է ազգությամբ հայ սեփականատերը: Նշվում է նաև, որ նա ձեռքին ունեցել է երկու զենք:

Փոխհրաձգության արդյունքում մեկ անձ է վիրավորվել: Ականատեսները նկատել են, որ խմբավորումից մեկ տղամարդ փախուստի է դիմել, բայց հայտնի չէ՝ արդյոք նա վիրավոր է եղել, թե ոչ: