Ինդոնեզիայում տղամարդը, որը արտամուսական կապի դեմ հատուկ օրենքներ է մշակում, հրապարակավ պատժվել է ամուսնացած կնոջ հետ շնության համար, գրում է BBC-ն:
Մուխլիս բին Մուհամմադ անունով մի տղամարդ աշխատում էր Աչեի շրջանի ուլեմի խորհրդում: Այս կազմակերպությունը խիստ օրենքներ է մշակում՝ շարիաթի արտամուսնական կապի վերաբերյալ: 46-ամյա տղամարդուն լողափի մոտակայքում մեքենայի մեջ տեսել են մի կնոջ հետ։ Հետագայում պարզվել է, որ կինն ամուսնացած է: Մուխլիսին վտարել են կազմակերպությունից:
Ե՛վ նրան և՛ այդ կնոջը պատժել են: Երկուսին էլ հրապարակայնորեն ճիպոտահարել են։ Տղամարդը ստացել է ճիպոտի 28, ամուսնացած կինը՝ 23 հարված:
Աչեի շրջանի փոխքաղաքապետն ասաց, որ այս տարածքում «Աստծո օրենքն» է գործում: Նա պարտավորեցնում է պատժել օրինախախտներին՝ անկախ այն բանից, թե որտեղ և ինչ են աշխատում: 2005 թվականից ի վեր Մուխլիսը շարիաթը խախտած առաջին իսլամական առաջնորդն էր։