Նոյեմբերի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին: Այս մասին հայտնում են Արցախի Ոստիկանությունից:
Նոյեմբերի 2-ին ժամը 14:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչներ, 1992թ. ծնված Վ. Կ.-ի վարած «ՎԱԶ-21121» մակնիշի և 1967թ. ծնված Գ. Պ.-ի վարած «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ. Պ.-ն կլինիկական մահ և պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ժամը 15:00-ին մահացել է, իսկ «ՎԱԶ-21121» ավտոմեքենայի վարորդ Վ. Կ.-ն և ուղևորներ՝ նույն շրջանի բնակիչներ, 1993թ. ծնված Ա. Ա.-ն և 1996թ. ծնված Օ. Մ.-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ 1988թ. ծնված Դ. Մ.-ն մեջքի սալջարդ վնասվացքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն: