Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ) պետական դավաճանության եւ փողերի հափշտակման մասին քրեական գործ է հարուցել Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի եւ նրա երկու տեղակալների դեմ: Այդ մասին, հայտնել է «Ուկրաինսկիե նովոստի» գործակալությունը: Գործը հարուցվել է Հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 18-ի վճռով:
«ՈւԱՀԲ-ն կատարել է Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի նշված բնորոշումը եւ տեղեկությունները ներառել է Մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստրում»,-նշել է բյուրոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: