Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր լուսանկարներ «Նռանե» մարտական դիրքից եւ հայտնել, որ այսօր տղաները պատրաստվում են հերթափոխի, մաքրություն են անում և, բավականաչափ ավելացած սնունդ թողնում են նոր հերթափոխին։

Քիչ հետո Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ՝ գրելով, որ հերթափոխը հասել է դիրք: