«Նա էությամբ չափազանց տաղանդավոր, բոլորից տարբերվող, չափազանց էներգետիկ մարդ է»,- Արա Աբրահամյանի մասին նրա ծննդյան տոնի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

«Նա առանձնանում է իր լավատեսությամբ, ինչն այս դժվարին ժամանակներում պահպանելը հրաշալի է: Շատ իմաստուն մարդ է, հրաշալի ընկեր, շատ լավ կարողանում է աշխատել և հանգստանալ, հրաշալի հայ է»,-ասել է Պեսկովը:

 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակի խոսքվ՝ Աբրահամյանը, երկար տարիներ ղեկավարելով Ռուսաստանի հայերի միությունը, իր գործին շատ պատասխանատվությամբ է վերաբերում:

 

«Առաջին հայացքից այդքան էլ նկատելի չէ նրա բարեգործական գործունեությունը, բայց նրանք, ովքեր դրա մասին, գիտեն, հպարտանում են նրանով»,-ասել է Պեսկովը: