Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ բացակայում է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակից:
Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Պարմա»-ի դեմ խաղից առաջ «գայլերը» ներկայացրել են ընդհանուր հայտացուցակը, որտեղ բացակայում է Մխիթարյանի անունը:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում' վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն մոտ 6 շաբաթ: