Իտալական «Ռոմա»-ն ներկայացրել է «Ջենոա»-ի դեմ խաղի ընդհանուր հայատացուցակը:

Մայրաքաղաքային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ' Ֆարելի, Լոպես, Բուր, Միրանտե: Պաշտպաններ' Կարսդորպ, Իբանյես, Ժեզուս, Սմոլինգ, Ֆասիո, Մանչինի, Կումբուլա, Պերես, Սպինացոլա: Կիսապաշտպաններ' Քրիստանտե, Պելեգրինի, Վիլյար, Վերետու, Դարբո, Միլանեզե, Մխիթարյան, Պեդրո: Հարձակվողներ' Պոդգորյանու, Մայորալ, Պրովիդենս:

Իտալական Սերիա Ա-ի 7-րդ տուրի շրջանակներում կկայանա «Ռոմա»-«Ջենոա» խաղը: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին (նոյեմբերի 8):