Նոյեմբերի 10-ին, ժամը 13.50-ին, Մաստարա գյուղի մի բնակչուհի զանգել է ոստիկանության Թալինի բաժին եւ հայտնել, թե հարեւանուհին իր դրամապանակից փող է գողացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ ահազանգողը տան բակում գնումներ կատարելուց հետո դրամապանակը թողել է երեքամյա դստեր մոտ, որի մոտից այն վերցրել է մյուս՝ 13-ամյա դուստրը:

Տեսնելով, որ դրամապանակից բացակայում է 80 հազար դրամ՝ նա մորը հայտնել է, թե մինչեւ իր վերցնելը դրամապանակը եղել է հարեւանուհու ձեռքին:

Քրեական հետախույզները կասկածանքով բերման են ենթարկել հարեւանուհուն: Խուզարկության ժամանակ նա ներկայացրել է 20 հազարանոց չորս թղթադրամ եւ հայտնել, որ դրանք գողացել է հիշյալ դրամապանակից:

Նախապատրաստվում են նյութեր: