«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի մալո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ «վարչապետն Արցախ է մեկնել ոչ թե ուղղաթիռով, այլ' ավտոմեքենայով»: Իսկ վարչապետի ընտանիքն ինչպե՞ս է մեկնել ու հետ վերադարձել։
«Այցը մասնավոր էր, եւ պետք է հարգել մարդու մասնավոր կյանքը»: Հաթերքի հետ կապված դիպվածը նույնպես ակտիվ քննարկվում էր սոցցանցերում։ Ըստ այդմ' գրում էին, որ վարչապետը «սխալ ուղղությամբ էր գնում», Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան պարոն վարչապետի մասնավոր այցն էր։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մեկնել էր Արցախ' մասնակցելու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին։ Կարապետյանը պատասխանեց. «Վարչապետը որեւէ բան սխալ չի ասել, ինչպես գրել է, այդպես էլ եղել է. հաստատում եմ դա»: Հաթերքո՞ւմ է եղել։ «Որտեղ որ գրված է, այնտեղ էլ եղել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում