Armeniasputnik.am-ш տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում։ Հիվանդանոց են տեղափոխվել Կապանում ապրող երեք կին, որոնցից երկուսը' թոշակառու։

Համապատասխան հետազոտություններից հետո բժիշկները կանանց մոտ սիբիրախտ են ախտորոշել։

Ըստ տարածված խոսակցությունների' հիվանդանոց տեղափոխված կանայք Կապանում գործող մսի խանութներից մեկից խոշոր եղջերավոր անասունի միս են գնել ու կերել։

Չի բացառվում, որ հիվանդության հարուցիչը նրանց է փոխանցվել գնված մսից։

Կատարվածի հանգամանքները կպարզեն իրավապահներն ու մասնագետները։