Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են շիզոֆրենիայի նոր տեսակ: Այս մասին հաղորդում է Medical Xpress-ը:
Սովորական շիզոֆրենիայի դեպքում մարդու մոտ նկատվում է ավելի քիչ ուղեղային հյուսվածք, քան սովորական մարդու մոտ: Նոր տեսակը չի ազդում գորշ նյութի ծավալների վրա, նրանք համապատասխանում են նորմալ ուղեղին:
Եզրակացությունն արվել է այդ հիվանդությունն ունեցող 300 հիվանդների ուղեղի անալիզի հիման վրա:
Նշվում է, որ այդ բացահայտումը կօգնի ավելի արդյունավետ անցնել հոգեկան խանգարման բուժումը: