Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղի վտանգը նահանջում է: NEWS.am-ի տեղեկություններով ջուրը ներքեւի հարկերն է վնասել, սակայն արժեքավոր իրերը բոլորը վերեւի հարկերում են, հետեւաբար անվտանգ են մնացել:
«Բավականին վնասներ է տվել ջուրը:Մակընթացություն է, ամեն տարի էլ բարձրանում-իջնում է, բայց ոչ այդ աստիճան:Ալիքներն այնքան ուժգին էին, որ անգամ կղզու դրսի պատերն էր ջարդել: Գրեթե մի քանի օր վտանգներ կլինեն, բայց մեծ վտանգը հետեւում է մնացել»,-ասել է միաբանության անդամը՝ հավելելով, որ իրենք նախապատրաստված են նոր ալիքներին: