Երեկ՝ երեկոյան, ինչպես արդեն հայտնել ենք, կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայի և Թուրքիայի տարածքում։ Ըստ «Գանձասարի» ֆեյսբուքյան էջի՝ ամենաշատը տուժել է Քեսաբը։
«Տեղի ունեցած երկրաշարժային յետցնցումէն ամէնէն շատ ազդուած է Քեսապը։
Ցնցումը ուժգին եղած է։ Բնակչութիւնը դուրս եկած է բնակարաններէն, ապաստանելով ակումբին կամ իրենց ինքնաշարժներուն մէջ։
Արդէն իսկ 6 Փետրուարի երկրաշարժին վնասուած Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցին կրկին վնասուած է»,-գրված է ֆեյսբուքյան էջում։