ՀՀ Ազգային ժողովը քննարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել է օրենքի նախագծի վերաբերյալ: