ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Նոր Հաճնում շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում։
«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։
Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,-գրել է Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում ժամը 13:00-ի սահմանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի՝ 77-ամյա Ժաննա Սիմոնյանին, 16-ամյա Էդուարդ Մ.-ին, 12-ամյա Սերինե Մ.-ին, 15-ամյա Տիգրան Ս.-ին և 14-ամյա Ժաննա Մ.-ին: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: Մահացած երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին:
Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Երեխաների հայրն ու մայրը բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների խնամքը հոգացել է տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը: