Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը'
Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

Հրանտ Աբաջյանը ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է: