Ռուսական գազի գինը Հայաստանի համար մնում է անփոփոխ մինչև մյուս տարվա գարուն: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:
«Կարող եմ վստահեցնել, որ գազի գինը մինչև գարուն չի բարձրանա», - նշել է Փաշինյանը: 
 
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ այդ մասին նա զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և նրանք եկել են համաձայնության, որ գազի գինն այնպիսին պիտի լինի, որ հարված չհասցնի Հայաստանի տնտեսական աճին: