ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ծնողներն իրենց 2 տարեկան երեխային այրել են ծծմբաթթվի մեջ: Զույգը դատապարտվել է. հայրը 14 տարվա ազատազրկման, մայրը' 20: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Դատարանում նրանք պնդել են, թե երեխան պատահաբար է մահացել և որ նա խեղդվել է լոգարանում, որտեղ նրան միայնակ էին թողել, սակայն իրենք որոշել էին թաքցնել փոքրիկի մահը, որից հետո են նրա մարմինն այրել ծծմբաթթվի մեջ:
Ոստիկանությունը խուզարկել է նրանց բնակարանը: Դարակում' տարայի մեջ, նրանք գտել են 2-ամյա Ռեբեկայի մարմնի մնացորդները, սակայն հնարավոր չի եղել պարզել, թե ինչի հետևանքով է մահը վրա հասել:
Նշվում է, որ զույգն ունի ևս 4 երեխա' 1-ից 11 տարեկան: Նրանք գտնվում են սոցիալական ծառայության աշխատակիցների հսկողության ներքո: