ՀՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում նոյեմբերի 21-ին համացանցում տարածված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում»,- ասաց Գաբրիելյանը: