Կահիրեի արվարձաններում գտնվող Սաքքարա համալիրի տարածքում հայտնաբերվել են կենդանիների և թռչունների մումիաների լայնածավալ գերեզման, ինչպես նաև Հին Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջանի արտեֆակտներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի Հին հուշարձանների նախարար Խալեդ ալ-Անանիի հայտարարությունը:

Ըստ նրա՝ գտնված մասունքները կարող էին տեղադրվել թանգարանում:

http://dostoyanieplaneti.ru/media/k2/items/cache/d4aabafaf38949cc427ea842b64300de_L.jpg

Եգիպտոսի հնագետների շրջանում ամենամեծ հետաքրքրությունը առաջացրել են երկու առյուծի ձագերի մումիաները: Հետազոտողներին հաջողվել է գտնել նաև կատուների, մանգուստի, կոկորդիլոսների, հորթերի և բազեների մումիաներ:
«Մենք այժմ քննարկում ենք, թե որ թանգարաններ ուղարկենք այդ գտածոները, բայց հնարավոր է, որ ստեղծվի առանձին թանգարան»,- ասել է Ալ-Անանին: